?

Log in

No account? Create an account

Jul. 24th, 2010

Բարձրաքաշ Ս.Գրիգոր վանք

Մարզը - Լոռի,  գյուղ դսեղ

Բարձրաքաշ Ս.Գրիգոր վանքը (X-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2կմ հյուսիս-արևելք, Սաղուձոր գետի ձորալանջին, անտառի մեջ։ Վանքի կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը և Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։ Ս.Աստվածածին կաթողիկեն 1221թ.-ին կառուցել է Մամիկոնյան Սարգիս իշխանի որդին` Մարզպանը։ Կաթողիկեին հարավից կից է գավիթը (1259թ.), իսկ հյուսիսից` թաղածածկ դահլիճ տիպի, ավանդատներով եկեղեցին (Xդ.)։ Հուշարձանախմբի հարավային կողմում է Ս.Հարություն մատուռը (1204թ.)։ Կառույցներն ունեն քանդակներ և արձանագրություններ։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև Ճերմակ վանք։ Շրջակայքում կան աղբյուր, ձիթհանքի մնացորդներ, խաչքարեր և Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ` Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամուրջը։
Վերջերս նոր սերունդ, նոր ապագա եհկ նկարահանումներ էր կատարում նշված վայրում, իսկ նյութի հեղինակները հանդիսանում էին դսեղ գյուղի դեռահասները; նկարերը սիրողական մակարդակով են արված; 

 Լսելով Սոցիալական մեդիա և բլոգինգ երկօրյա սեմինարի մասին` անմիջապես ցանկություն առաջացավ մասնակցել այս դասընթացներին: Չնայաց չգիտեի, թե ովքեր են դասընթացավարները, համենայդեպս շտապեցի մասնակցել: Իսկապես սեմինարը շատ հետաքրքիր էր և օգտակար: Եվ ինչպես տեսնում եք, ես արդեն փորձում եմ ստեղծել իմ բլոգը,  հույսով եմ կստացվի:
Սեմինարներն անց էին կացվում 
NeoVision սեմինարների շարքի նախաձեռնողական խմբի կողմից:
19.07.2010 թ. Դսեղում "Նոր Սերունդ, Նոր Ապագա" ԵՀԿՆ Դսեղի պատանիների հետ պատրաստվում է նկարահանել հաղորդաշար Դսեղի պատմության, տեսարժան վայրերի վերաբերյալ; հաղորդաշարի ռեժիսոր Տարոն Դանիելյան, օպերատոր -մոնտաժող Վիլյամ Մանուկյան: Դսեղի պատանիները երբեք չեն մասնակցել նմանատիպ նակրահանումների, և հուսյով ենք, որ ակտիվորեն կմասնակցեն նակրահանումներին: 
Հուլիսի 12ին տեղի Վանաձորի ՄԻԳ Ռադիո -ով եթեր հեռարձակվեց "Երիտասարդություն ընդդեմ Միավ/Ձիահ" ռադիո հաղորդաշարը: Ռադիո հաղչոդումն իրականացվում էր "Նոր Սերունդ, Նոր Ապագա" ԵՀԿ-ի կողմից, հյուրերն էին բժիշկ գինեկոլոգ Լուսինե Վարդանյանը և ախտաբան Վահագն Մկրտչյանը: Նրանք խոսեցին ՄԻՎԱ/ՁԻԱՀ հիվանդության մասին, փոխանցման ուղիների վերաբերյալ: լսեք ռադիոձայնագրությունը:

"Youth views" project in Lori region

There are organized journalisitc seminars in Lori region by New Generation, New Future youth NGO. The seminars are taken place in Vanadzor, Alaverdi cities, as well as Margahovit and Dsecg villages. The participants are the teenagers of these communities aged from 19-20.The trainer is Taron Danielyan, who is the radio/ TV journalist in Lori region, as well as lecturer of Teacher's Trainign Instittute in Vanadzor. After seminar the youth wil porduce 10 programs about their communites on various topics. The produced progarms will be set on the blog, as well as will be broadcast on local TVs.